
Ամերիկացի հայտնի երաժիշտը ներկայացրել է նոր երաժշտություն Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմի համար
Ամերիկացի հայտնի էլեկտրոնային երաժիշտ Նիքոլոս Ջաարը հայկական ծագմամբ հայտնի կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմի երաժշտությունը ներկայացրել է նոր, այլընտրանքային գործիքավորմամբ: Ֆիլմն ամբողջությամբ նոր երաժշտությամբ այսօր երաժիշտը տեղադրել է YouTube տեսահոսթինգում, տեղեկացնում է stereogum-ը:
Ֆիլմում ընդգրկված է 20 երաժշտություն: Երաժիշտի ալբոմը կոչվում է «Նռնային»: («Pomegranates»):
Հիշեցնենք՝ «Նռան գույնը» ֆիլմը նկարահանվել է 1968 թվականին: Այն պատմում է Սայաթ Նովայի կյանքի մասին: Ֆիլմի երաժշտությունը գրել է հայ հայտնի երաժիշտ Տիգրան Մանսուրյանը: