Հռոմի պապը Գրիգոր Նարեկացուն «Եկեղեցու ուսուցիչ» է հռչակել
Հռոմի Ֆրանցիսկոս պապը հայ միջնադարյան հոգևորական, աստվածաբան, բանաստեղծ, փիլիսոփա Գրիգոր Նարեկանցուն հռչակել է «Եկեղեցու ուսուցիչ»: Այս մասին գրում է է Vatican Radio-ն:
Մինչ Մեծ պահքի համար Արիկա քաղաք մեկնելը՝ Հռոմի պապը Վատիկանի Սրբերի միաբանության ղեկավար, կարդինալ Անգելո Ամատոնիի հետ հանդիպման ժամանակ հաստատել է 10-րդ դարի հայ սրբին համընդհանուր եկեղեցու տիտղոս շնորհելու Սրբերի միաբանության ժողովի ժամանակ ներկայացված առաջարկությունը:
Կայքը մանրամասն ներկայացրել է նաև Գրիգոր Նարեկացու կենսագրությունը, անդրադարձ կա «Մատյան Ողբերգության» պոեմին, որը բաղկացած է 95 աղոթքից, որոնցից յուրաքանչյուրը նկարագրվում է ինչպես «սրտի խորքերից խոսք Աստծո հետ։
Նախորդող հրապարակում`
Վատիկանում ցանկանում են Գրիգոր Նարեկացուն եկեղեցական դոկտորի կոչման արժանացնել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան