Մարտի 8-ի ապրիլի 7-ը կանցկացվի ավանդական «Ձեզ համար, կանայք» առողջապահական ակցիան
Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ հանձնարարվել է նախապատրաստական աշխատանքներ տանել Կանանց միջազգային օրվա՝ Մարտի 8-ի կապակցությամբ մայրաքաղաքում նախատեսված միջոցառումների կազմակերպման ուղղությամբ: Այս մասին հայտնում է քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Քաղաքապետը հանձնարարել է նախապատրաստվել նաև մարտի 8-ից ապրիլի 7-ն ավանդաբար անցկացվող «Ձեզ համար, կանայք» առողջապահական ակցիայի պատշաճ անցկացմանը և հանրությանը նախապես առավել մանրամասն իրազեկել այս, ինչպես նաև մյուս միջոցառումների վերաբերյալ:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա