Նաիրտցիները մինչև մարտի 3-ը դադարեցնում են ակցիաները
Նաիրտցիները մինչև մարտի 3-ը դադարեցնում են իրենց ակցիաները: Panorama.am-ի հետ զրույցում «Նաիրիտ» գործարանի լրատվական ծառայության ղեկավար Անուշ Հարությունյանն ասաց, որ կառավարության կողմից դեռևս փետրվարի 16-ին առաջարկ էր եղել, որ փետրվարի 25-ից հետո նաիրիտցիները հանդիպեն վարչապետ Հովիկ Աբրահմյանի հետ:
«Այդ առաջարկությունը, խոստումը եղել է իրենց կողմից: Ենթադրում ենք, որ այս շաբաթվա ընթացքում այդ հանդիպումը կկայանա»,- նշեց նա:
Ա. Հարությունյանը միաժամանակ ասաց, որ արդեն հայտարարել են մարտի 3-ին հանդիպելու են կառավարության շենքի մոտ` անկախ վարչապետի հետ հանդիպումը կկայանա, թե ոչ. «Կայանալու դեպքում պետք է ժողովրդին փոխանցել այն, ինչ վարչապետն է ասել, չկայանալու դեպքում պետք է կողմնորոշվենք, թե ինչ ենք անելու առաջիկայում»:
Հիշեցնենք, որ նաիրիտցիներն օրեր առաջ նամակ էին ուղարկել կառավարություն՝ կուտակված պարտքի մարման ժամանակացույց կազմելու առաջարկով: Էներգետիկայի և բնական պաշարների նախարարության պատասխանը նաիրիտցիներին չէր գոհացրել: Նրանք շարունակեցին իրենց ակցիաները նախագահական նստավայրի մոտ: Նաիրիտցիները փետրվարի 20-ին նամակ էին հանձնել նախագահական նստավայր:
Ըստ Ա. Հարությունյանի, նախագահականից դեռևս որևէ արձագանք չկա:Ըստ ժամանակացույցի, կուտակցված պարտքը պետք է մարվի 6 ամսվա ընթացքում:
«Եթե ամեն ամիս վճարեն երեք ամսվա աշխատավարձ, վեց ամսում 18-20 ամսվա պարտքը դուրս է գալիս»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ նաիրիտցիները մեկ տարուց ավելի կուտակված աշխատավարձի պարտք ունեն: Ամբողջ պարտքը, վերջնահաշվարկի հետ միասին, կազմում է մոտ 15 մլն. դոլար կամ 7,2 մլրդ դրամ:
Նախորդող հրապարակումներ`
«Նաիրիտ» . Նախարարը կատարել է իր խոստումը
Նաիրիտցիները՝ նամակի պատասխանին սպասելիս
Կիրականացվի «Նաիրիտ»-ի գործունեությանն առնչվող շրջակա միջավայրի ուսումնասիրություն. ՀԲ Երևանի գրասենյակ
Նաիրիտցիները մինչև ուրբաթ ամեն օր կհավաքվեն կառավարության շենքի առջև
Կրճատվել են Նաիրիտ Գործարան ՓԲԸ 1700 աշխատակիցներ
Նախարարի հետ հանդիպումը նաիրիտցիների համար հուսադրող չէ
Նաիրիտցիները կսպասեն մինչև փետրվարի 2-ը
Նաիրիտցիները շարունակելու են բողոքի ակցիաները
Նաիրիտցիներին կառավարության պատասխանը բացարձակապես չի բավարարել
Նաիրտցիների առաջիկա քայլերը կախված են լինելու նամակի պատասխանից
«Ոչ մի նոր բան». Նաիրիտցիները կրկին հանդիպեցին վարչապետին
«Մեր խնդիրն է նայել ապագային, ոչ թե անցյալին». Վարչապետ
Նաիրիտցիները վարչապետին նոր տեղեկատվություն են հայտնել
«Նաիրիտ»-ը նոր պայմանագրեր կկնքի ձեռնարկության շուրջ 500 աշխատողի հետ
Վարչապետն ընդունել է նաիրիտցիներին
Նաիրիտցիներն այսօր էլ կփորձեն հանդիպել վարչապետին
Նաիրիտցիներն այլևս խոսքին չեն վստահում
Նաիրիտցիները կհավաքվեն՝ որոշելու անելիքները
Վարչապետը՝ «Նաիրիտի» ու նաիրտցիների խնդրի մասին
Նաիրիտցիները նախագահականի մոտ են՝ երկու պահանջով
«Նաիրիտ»-ի աշխատակիցների աշխատավարձն ամբողջությամբ մարելու հնարավորություններ չունենք. Երվանդ Զախարյան
«Նաիրիտ» գործարանի աշխատակիցները շոկային վիճակում են