
Թուրքագետ. Գալիպոլիի միջոցառումների չեղյալ հայտարարելու մասին հրապարակման հեղինակը ադրբեջանցի է (տեսանյութ)
Հրապարակումը եղավ թուրքական անգլալեզու «Today's Zaman»-ում, որն ունի ընդամենը հինգ հազար տպաքանակ և այդ լուրը, որևէ թուրքական այլ կայք չարտատպեց՝ հղում տալով: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման նկատառում արեց թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանը՝ խոսելով թուրքական «Today's Zaman»-ում Գալիպոլիի ճակատամարտի 100 ամյա միջոցառումների չեղյալ հայտարարելու մասին հրապարակումից, որը որ հետո հերքվեց:
Թուրքագետն ընդգծեց ևս մի կարևոր հանգամանք, որ այդ հրապարակման հեղինակը ադրբեջանցի էր.«Ադրբեջանցի աղջիկ լրագրող, ով վերջերս է Բաքվի հեռուստաընկերություններից մեկից տեղափոխվել Ստամբուլ»:
Նա նաև նշեց, որ «Today's Zaman»-ը Թուրքիայի ներկայիս իշխանությունների թիվ մեկ ներքաղաքական թշնամի Ֆեթուլահ Գյուլենին է պատկանում. «Այս ամբողջի մեխը հենց սա է»:
Ա. Իսպիրյանը առաջ քաշած տեսակետները հրապարակման մասին առավել մանրամասն՝ տեսանյութում: