
«Ախթալայի պոչանբարում մկնդեղի չափաքանակը գերազանցված է, իսկ մարդիկ այդտեղ խորովածի փառատոն են անում»
«Այրումում պոչամբարը բազմաթիվ խնդիրներ է առաջացրել, համայնքի բնակիչները բողոքել են մի շարք առողջական խնդիրներից»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց Մեծ Այրումի գյուղապետարանում համայնքի ավագանու անդամ, «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի տնօրեն Օլեգ Դուլգարյանը:
Նշենք, որ Ախթալայի Լեռնահարստացման կոմբինատի կողմից նախատեսվում է նոր պոչամբարի կառուցում:
Ըստ Օլեգ Դուլգարյանի՝ նոր պոչամբարն ավելի մեծ է և զբաղեցնում է գյուղի բնակչության արոտավայրերը. «Նահատակ պոչամբարի համար համայնքային բյուջե վճարում են տարեկան ընդամենը 40 հազար դրամ, իսկ նոր պոչամբարի համար 40 հեկտար գյուղատնտեսական նշանակության հողեր են հատկացնելու, և պոչամբարը մոտենալու է Դեբետ գետի ավազանին»:
Քննարկմանը ներկա Կանաչների միության նախագահ Հակոբ Սանասարյանն էլ ասաց, որ պոչամբարների պոչանքից բազմաթիվ առողջական խնդիրներ են առաջանում, որոնցից են հիշողության կորուստը, լսողական խնդիրները, լյարդի և երիկամների ֆունկցիաների խանգարումը:
Համահայկական բնապահպանական ճակատի անդամ Լևոն Գալստյանն էլ ավելացրեց. «Մենք այսօր ունենք 23 պոչամբար, և որևէ պետական կառույց չունի հստակ տվյալներ նրանց առաջացրած վտանգների, վնասների և այլնի մասին: Ախթալայի պոչանբարում մկնդեղի չափաքանակը գերազանցված է, իսկ մարդիկ այդտեղ խորովածի փառատոն են անում, երեխաները խաղում են, իսկ գյուղացիները ջրում դաշտերը»:
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին