Հայ գրոսմայստերները` Բունդեսլիգայում
Լևոն Արոնյանը Գերմանիայի թիմային առաջնությունում երկու պարտիա խաղաց` գլխավորելով «Բադեն-Բադեն» ակումբը: Նա նախ ոչ-ոքի խաղաց գրոսմայստեր Ալեքսանդր Դոնչենկոյի (Գերմանիա) հետ, իսկ այնուհետև պարտության մատնեց գրոսմայստեր Ալեքսանդր Ֆիերին (Բրազիլիա): Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:
Սերգեյ Մովսիսյանը, ով նույնպես խաղում է «Բադեն-Բադենի» կազմում, հաղթեց ՖԻԴԵ-ի վարպետ Ուֆուկ Թունջերին (Թուրքիա) և գրոսմայստեր Սառա Հուլթին (Գերմանիա):
«Բադեն-Բադենը» 11 տուրից հետո 21 միավորով Բունդեսլիգայում ընթանում է առաջին տեղում: