Լոս Անջելեսի օդանավակայանը Հայոց ցեղասպանությունը ժխտող ընկերության հետ խզել է պայմանագիրը
Արևմտյան Ամերկայի հայ դատի հանձնախումբը ողջունել է Լոս Անջելեսի World Airports (LAWA) ընկերության որոշումը, համաձայն որի այն խզում է նախկին կոնգրեսական Դիկ Գեպհարդի Gephardt Government ընկերության հետ 845,000 դոլարի պայմանագիրը, որը ծառայություններ էր մատուցում Թուրքիային և որպես Հայոց Ցեղասպանության գործիք հանդես գալիս: Այս մասին հայտնում է «Ասպարեզ» պարբերականը:
Անցած տարի Հայ Դատի հանձնախումը կոչ արեց Լոս Անջելեսի քաղաքապետ Էրիկ Գարսեթին վերջ դնել կապերը Դիկ Գեպհարդի հետ և Լոս Անջելեսի օդանավակայանի հետ նրա կնքած պայմանագրին:
«Կոնգրեսում նա ջանասիրաբար աշխատում էր Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևերի ընդունման համար, իսկ այժմ վճարվող լոբբիստ է դարձել` մեծ գումարներ վաստակելով Թուրքիայի կառավարությունից` Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար: Որպես ցեղասպանությունը ժխտող անձ` նա մեկ դոլար էլ չի հատկացրել Լոս Անջելեսի քաղաքացիներին և կապ չունի քաղաքի հետ»,-ասել է Արևմտյան Ամերկայի հայ դատի հանձնախմբի տնօրեն Նորա Հովսեփյանը` ողջունելով օդանավակայանի` Ցեղասպանության ժխտողականության նկատմամբ զրո-համբերատարությունը ցուցաբերելու համար:
Հիշեցնենք, որ հունվարի 29-ին հայ-ամերիկյան կազմակերպություններից բաղկացած կոալիցիան (ԱՄՆ-ի Հայ դատի հանձնախումբը, Ամերիկայի հայ համագումարը, ԱՄՆ-ի արևելյան և արևմտյան հայկական երիտասարդական ֆեդերացիան) նամակ ուղարկեց ավելի քան 200 գործարարների, համալսարանների և այն ՀԿ-ներին, որոնք աշխատում են նախկին կոնգրեսականներ Դիկ Գեպհարդի և Դենիս Հասթերթի ղեկավարած 5 ընկերությունների հետ, որոնք Կոնգրեսում օգնում են Թուրքիային ժխտել հայոց ցեղասպանությունը` հայտարարելով, որ նրանք մասնակից են դառնում Հայոց ցեղասպանության ժխտողական քաղաքականությանը, և այդ պատճառով պետք է վերջ դնեն Թուրքիայի կառավարության հետ իրենց կապերին:
Գեպհարդի են պատկանում Government Affairs, Dickstein Shapiro, Greenberg Traurig, Alpaytac and LB International ընկերությունները, որոնք բոլորն աջակցում են Թուրքիայի ժխտողական քաղաքականությանը: Այս ընկերությունների հաճախորդներն են PepsiCo-ն, TIME Inc.-ն, Amazon.com Inc.-ը and Chrysler-ը: