«Ադրբեջանում խուճապ է մանաթի փոխարժեքի անկման հետևանքով»
Ռուսական «Վզգլյադ» պարբերականն անդրադարձել է Ադրբեջանում ազգային արժույթի` մանաթի կտրուկ արժեզրկմանը և տնտեսության ու հասարակության մեջ առաջացած խուճապին:
«Բաքվում մեր աղբյուրների փոխանցմամբ` բնակչությունը գնում է առաջին անհրաժեշտության ապրանքներ: Ընդ որում, բաքվի բնակիչների խոսքով` բազմաթիվ մթերային խանութներ կա՛մ արդեն իսկ բարձրացրել են ապրանքների գները, կա՛մ էլ ընդհանրապես փակվել են», - գրում է պարբերականը:
Բաքվում բնակվող աղբյուրը հայտնել է. «Իմ տան մոտ գտնվող դեղատները փակվել են, ես չեմ կարողանում դեղամիջոցներ գնել: Նշանակում է` ամեն ինչ կթանկանա: Չէ որ մենք դեղագործական ապրանքները հիմնականում ներմուծում ենք»:
Մեկ այլ բնակիչ պարբերականին հայտնել է, որ սկսել է կտրուկ թանկանալ ծխախոտը` մեկ տուփ ծխախոտի հաշվով 0,2 մանաթից մինչև 0,6 մանաթ:
«Ենթադրություններ կարելի է անել նաև ավիատոմսերի թանկացումից: Բառացիորեն մեկ օրվա ընթացքում դեպի Մոսկվա և հակառակ ուղղությամբ թռիչքի տոմսերը թանկացել են` 350 մանաթից դառնալով 470 մանաթ», - պատմել է ադրբեջանցին:
«Թուրան» գործակալության փոխանցմամբ` Ադրբեջանի Ազգային ֆրոնտի ընդդիմադիր առաջնորդ Ալի Քերմիլին Ադրբեջանի կենրոնական բանկի որոշումը որակել էր որպես «պետական մակարդակով բնակչության թալան»: «Ադրբեջանցիների միլիոնները թալանվել են պետական մակարդակով», - հայտարարել էր քաղաքական գործիչը և ընդգծել. «Դեռևս երեկ Ադրբեջանական բանկերում քաղաքացիների ավանդները կազմում էին 4 մլրդ մանաթ, ինչը հավասար էր 5 մլրդ դոլարի, իսկ այսօր դրանք 4 մլրդ դոլարից էլ քիչ են կազմում»:
Իր հերթին` ռուսական «ՌԻԱ Նովոստի» գործակալությունն ավելի վաղ հաղորդել էր, որ Ադրբեջանում արտարժույթի փոխանակման կետերը և բանկոմատները դադարեցրել են իրենց գործունեությունը և այլևս արտարժույթ չեն տրամադրում:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին