Ստեղծված իրավիճակից ամենաշատը տնտեսությունը տուժեց. Վ. Համազասպյան
Հայաստանի ներքաղաքական լարվածության առաջին հարվածը եղավ երկրի տնտեսությանն ու արդյունաբերությունը: Սկսվել է կապիտալի արտահոսք և ոչ ոք ցանկություն չունի ներդրումներ անել Հայաստանում: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Հայաստանի հելիոֆիկացիայի ծրագրի» հեղինակ, տեխնիկական գիտությունների դոկտոր Վահան Համազասպյանը:
Ըստ նրա՝ ներքին լարվածության մեջ իշխանություններից բացի իր մեղքն ունի ընդդիմությունը. «Ընդդիմությունում քսան տարի է նույն մարդիկ են, իրենց նույն պահանջով՝ իշխանափոխությամբ: Սակայն մարդկանց այսօր դա չի հետաքրքրում, այլ իրենց օրվա հաց ստեղծելը, աշխատատեղեր բացելը, ոչ թե այն, թե ով կլինի իշխանության»:
Համազասպյանի խոսքով, ստեղծված իրավիճակից ամենաշատը տնտեսությունը տուժեց. «Հայաստանում դրվածքը սխալ է եղել հենց սկզբից, որ արդյունաբերությունը, տնտեսությունը ենթարկվում է քաղաքականությանը, ամբողջ աշխարհում հակառակ պրոցեսն է գնում»:
Հանդիպմանը ներկա ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Մեխակ Գաբրիելյանն էլ նշեց, որ արտագաղթը կանխելու միակ միջոցը արդյունաբերության զարգացումն է. «Ես սիրով կառաջարկեի և կխնդրեի ՀՀ նախագահին, որ անպայման ստեղծվի արդյունաբերության նախարարություն»:
Նա ավելացրեց, որ այսօրվա Հայաստանի տնտեսության հիմնական խոչընդոտներից մեկը վաշխառուական տնտեսությունն է:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները