Հայաստանում ավելի լավ է չհիվանդանալ. International SOS կազմակերպության ուսումնասիրությունը
International SOS կազմակերպությունը հրապարակել է այն երկրների քարտեզը, որտեղ առողջապահական համակարգը ոչ բավարար է: Կազմակերպությունը հրապարակել է զեկույց-քարտեզ, որի միջոցով կարելի է պարզել աշխարհի լավագույն ու վատագույն առողջապահական համակարգ ունեցող երկրները:
Աշխարհի բոլոր երկրները կազմակերպությունը ներկայացրել է հինգ գույնով, որոնցից յուրաքանչյուրն ունի իր նշանակությունը: Որ գույնն ինչ է նշանակում՝ կարդացեք ներքևում:
Կանաչ
Քարտեզի վրա կանաչ գույնով նշված են այն երկրները, որտեղ կարելի է հիվանդանալ: Այստեղ մատուցվող բժշկական ծառայությունների որակը շատ բարձր է, դեղորայքի հետ կապված խնդիրներ գրեթե չեն լինում և այն հասանելի է բոլորի համար: Բացի այդ՝ ինֆեկցիոն հիվանդությամբ վարակվելու հավանականությունը այս երկրներում նույնպես ցածր է: Այս երկրներն են ԱՄՆ-ը, Կանադան, Ավստրալիան, Ճապոնիան և մի շարք եվրոպական պետություններ:
Շագանակագույն
Շագանակագույն երկրների ցանկում ընդգրկված են այն պետությունները, որոնց խոշոր քաղաքներում գործում են բարձրակարգ կլինիկաներ և այստեղ կարելի է որակյալ բուժսպասարկում ստանալ: Մինչդեռ խոշոր քաղաքներից դուրս ու գյուղական համայնքներում բժշկական ծառայությունները ցածր մակարդակի վրա են: «Շագանակագույն» երկրների ցանկում են հայտնվել Ռուսաստանը, Չինաստանը, Հնդկաստանը, Իրանը, Ղազախստանը:
Գազարագույն
«Գազարագույն» երկրների շարքին են դասված հատկապես վտանգավոր երկրները: Այս երկրներում բարձր է ինֆեկցիոն հիվանդություններով վարակվելու վտանգը, բժշկական ծառայությունների որակը այստեղ այնքան էլ լավը չէ, բացի այդ` դեղերը կամ շատ թանկ են, կամ դժվար է դրանց ձեռքբերումը, իսկ եթե կա դեղարտադրություն, ապա դրա որակը ցածր է: Այս երկրների ցանկում են հայտնվել Հայաստանը, Վրաստանը, Բելառուսը, ասիական ու աֆրիկյան մի շարք երկրներ:
Դեղին
Դեղինով են նշված հիմնականում վտանգավոր երկրները: Այստեղ մեծ է ինֆեկցիոն հիվանդություններ ձեռք բերելու հավանականությունը՝ մասնավորապես խմելու ջրի միջոցով: Այս երկրների ցանկում կան պետություններ, որոնք ունեն միջազգային չափանիշներին համապատասխան բժշկական կենտրոններ, բայց դրանք քիչ են ու երկրում հիվանդանոցների մեծամասնության մատուցած ծառայությունները հիմնականում ցածր մակարդակի վրա են: Այս երկրների շարքում է Թուրքիան, Թայլանդը, Հարավային Կորեան, Սաուդյան Արաբիան, մի շարք ասիական երկրներ, ինչպես նաև Լատինական Ամերիկայի մի շարք երկրներ:
Կարմիր
Կարմիր գույնով նշված են ծայրաստիճան վտանգավոր երկրները, որտեղ ինֆեկցիաներ ձեռք բերելու հավանակությունը ամենաբարձր ցուցիչն ունի: Այս երկրներում բժշկական օգնություն ստանալ չի հաջողվի նորմալ կլինիկաների բացակայության կամ շատ բարձր գների պատճառով: Կարմիրով նշված երկրներում դեղերը նույնպես հասանելի չեն: Այդ երկրների ցանկում են ընդգրկվել Աֆղանստանը, Իրաքը, Սիրիան և Հյուսիսային Կորեան:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա