Լ. Ալավերդյան. Սումգայիթյան ջարդերի շուրջ անհրաժեշտ է փաթեթ կազմել
Սումգայիթ քաղաքում տեղի ունեցած հայերի զանգվածային ջարդերը կարելի է համարել պատրաստ վիճակում գտնվող մի նյութ և սկսել կազմել սումգայիթյան ջարդերի շուրջ փաթեթ՝ ինչպես արվեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցն ընդառաջ: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը:
Ըստ նրա, այստեղ կարևոր է պետական մոտեցում, քանի որ այսօր էնտուզիազմի վրա աշխատել արդեն հնարավոր չէ: Լ. Ալավերդյանի խոսքով, պետք է դիմել պատկան մարմիններին, որ հատկացնեն ոչ միայն ֆինանսներ, այլ մասնագետներ:
«Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ գործադիր տնօրենն ասաց, որ անհրաժեշտ է ստեղծել աշխատանքային խումբ, ինչի համար դիմելու է ԱԳՆ ու արդարադատության նախարարություն:
Հիշեցնենք, 1988 թվականի փետրվարի 27-29 Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվից ընդամենը 30 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Սումգայիթ քաղաքում տեղի ունեցան հայերի զանգվածային սպանություններ և ջարդ: Սումգայիթյան եռօրյա դեպքերի հետևանքով, ըստ պաշտոնական տվյալերի, 26 մարդ է զոհվել:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան