Լոռու մարզպետը սպառնում է խիստ պատժել դպրոցի տնօրեններին
Ներկայում ուսումնասիրություններ են կատարվում Լոռու մարզպետարանի ենթակայության ուսումնական հաստատություններում: Այս մասին տեղեկացրել է մարզպետարանի ներքին աուդիտի բաժնի պետ Լևոն Բերոյանը՝ նախօրեին հրավիրած աշխատանքային խորհրդակցության ժամանակ:
Մարզպետ Արթուր Նալբանդյանն իր հերթին նշել է, որ թերությունները կրկնվելու դեպքում դպրոցների տնօրենները խստորեն կպատժվեն:
Հիշեցնենք, որ ավելի վաղ մարզի ղեկավարը նման հայտարարություն արել էր բուժհիմնարկներում հայտնաբերված թերությունների վերաբերյալ:
Մարզպետարանի կատարած ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ Լոռու մարզի առողջապահական հիմնարկներում առկա է մասնագետ-կադրերի պակաս, փաստաթղթերի կազմման առումով առաջացած խնդիրներ, անհրաժեշտ չափորոշիչներին համապատասխան պայմանների բացակայություն, բուժսարքավորումների անբավարարություն: Թերությունները շտկելու համար առողջապահական հիմնարկներին կտրվի ժամանակ մինչև 2015թ. հունիս ամիսը, որից հետո ուսումնասիրությունների նոր փուլ կսկսվի:
Նախորդող հրապարակում՝
Լոռիում առողջապահական հիմնարկների թերությունները շտկելու համար ժամկետ է տրվել
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում