Ֆրանսիացի օրենսդիրները 3 տարի ընդմիջումից հետո կբանակցեն Սիրիայի իշխանությունների հետ
Ֆրանսիայի օրենսդիրներից կազմված միջկուսակցական խումբը երեք տարի դադարից հետո Դամասկոսում կբանակցի Սիրիայի ղեկավարության հետ: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը:
Պատվիրակությունը ղեկավարում է Ժերարդ Բապտը` Ֆրանսիայի սոցիալիստական կուսակցությունից: Կան նաև պատգամավորներ խորհրդարանի ստորին և վերին պալատներից: Այցը չի հաստատել խորհրդարանի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը:
Նշենք, որ Ֆրանսիայի ԱԳՆ-ն հայտարարել է, որ օրենսդիրները չեն ներկայացնում Ֆրանսիան, որը դեմ է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի կառավարության հետ մերձեցմանը:
«Այդ նախաձեռնությունը պատգամավորներինն է, ովքեր այցը չեն համաձայնեցրել ԱԳՆ-ի հետ»,-ասել է նախարարության մամուլի խոսնակը: