Պետքարտուղարությունը պարզաբանել է ադրբեջանցի դիվերսանտներին վերադարձնելու մասին Նուլանդի հայտարարությունը
Միացյալ Նահանգների պետքարտուղարության ներկայացուցիչ Ջեն Փսակին փետրվարի 23-ին լրագրողների հետ ունեցած ճեպազրույցի ժամանակ պատասխանել է ադրբեջանցի դիվերսանտներին Բաքվին հանձնելու վերաբերյալ Վիկտորիա Նուլանդի հայտարարության մասին հարցին։ Այս մասին տեղեկանում ենք պետքարտուղարության պաշտոնական կայքէջից։
Լրագրողներից մեկը, մասնավորապես, հայտնել է, թե Լեռնային Ղարաբաղի իշխանությունները մերժել են տարածաշրջան կատարած այցի շրջանակներում ԱՄՆ պետքարտուղարի օգնական Վիկտորիա Նուլանդի հայտարարությունը, թե Հայաստանը որպես մարդասիրական ժեստ պետք է Բաքվին վերադարձնի ադրբեջանցի դիվերսանտներ Դիլհամ Ասկերովին և Շահբազ Գուիևին, որոնք դատապարտվել այդ թվում անչափահասի սպանության համար:
Հարցին, թե Միացյալ Նահանգներն ինչ է ակնկալում մարդասիրաիական այդ քայլից և արդարացված կլինի արդյոք դա, Փսակին ասել է. «Դեսպան Ուորլիքի և այլոց միջոցով մենք նախկինում ևս կողմ ենք արտահայտվել երկու բանտարկյալներին Ադրբեջանի կառավարությանը հանձնելուն։ Նա (Վիկտորիայի Նուլանդ – խմբ.) ևս կոչ է արել համապատասխան իշխանություններին վերադարձնել բանտարկյալներին։ Անցյալում կողմերն հինականում ունեցել են բանտարկյալներին որպես մարդասիրական ժեստ վերադարձնելու պրակտիկա, և ինչպես ցույց է տվել փորձը, նման քայլերը թուլացնում են լարվածությունն ու կողմերի միջև վստահություն ստեղծում։ Սա այն է, ինչի մասին խոսել է Վիկտորիա Նուլանդը»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան