ԲՀԿ-ն համագումար է հրավիրելու
Առաջիկայում տեղի է ունենալու «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համագումարը: Panorama.am-ի հետ զրույցում ասաց ԲՀԿ մամլո խոսնակ Տիգրան Ուրիխանյանը: Իսկ թե համագումարի օրակարգում ի՞նչ հարցեր են ընդգրկված լինելու, նա խնդրեց սպասել:
«Համագումարի որոշվելիք և դրանից հետո կայանալիք իրադարձությունները, կարծում եմ, կատարման պահին են քննարկման ենթակա»,- ասաց Տ. Ուրիխանյանը:
Պատասխանելով հարցին, թե արդյո՞ք համագումար հրավիրելը պայմանավորված է վերջին օրերին տեղի ունեցած իրադարձություններով, թե վաղուց էր ծրագրված, ԲՀԿ-ականը կրկին խնդրեց սպասել` նշելով, որ համագումարի վերաբերյալ տեղեկատվություն առաջիկայում հավուր պատշաճի կտրամադրվի:
Լրահոս
Տեսանյութեր
Պիպոյանը՝ Պապոյանին. Մեզ համար պարենային անվտանգությո՞ւնն ու ազգային անվտանգությո՞ւնն են կարևոր, թե՞ ինքնարժեքը