Էրդողանին վիրավորանք հասցնելու համար կհարցաքննեն ընդդիմադիր թերթի խմբագրին
Թուրքական «Cumhuriyet» ընդդիմադիր թերթի գլխավոր խմբագիր Ջան Դյունդարին հարցաքննության են կանչել Ստամբուլի դատարան`Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին վիրավորանք հասցնելու կասկածանքով: Այս մասին հաղորդում է ռուսական «Ռիա Նովոստի» (РИА Новости) գործակալությունը:
Նշենք, որ Դյունդարին հարցաքննության կանչելը կապված է նրա արտահայտություններով, որոնք նա թույլ է տվել նախկին դատախազ Ջելալ Կարոյի հետ ունենցած հարցազրույցում, ով անցկացնում էր խոշոր հակակոռուպցիոն հետաքննություն 2013թ.-ի դեկտեմբերին, ինչից հետո նրան ազատեցին զբաղեցրած պաշտոնից:
Դյունդարը պետք է մոտակա օրերի ընթացքում ներկայանա Ստամբուլի դատարան` գործի առիթով ցուցմունք տալու համար:
Հիշեցնենք, որ 2013թ.-ի դեկտեմբերին թուրքական ոստիկանությունն իրականացրեց զանգվածային հակակոռուպցիոն օպերացիա, որի արդյունքում պետական տենդերների հետ մեքենայութոյունների, պաշտոնական դիրքի չարաշահման և կաշառակերության մեղադրանքներով ձերբակալվեցին տասնյակ մարդիկ` բիզնեսմեններ, բարձրաստիճան պաշտոնյաներ և նրանց հարազատները:
4 նախարարներ, ովքեր կասկածվում էին կոռուպցիոն գործունեության մեջ, հրաժարական տվեցին: Անցած տարվա սեպտեմբերին Ստամբուլի գլխավոր դատախազությունը հայտարարեց, որ «կոռուպցիայի մասին գործի» հետաքննության շրջանակներում կոռուպցիոն գործունեության և կաշառակերության մեջ կասկածվող 96 մեղադրյալների, այդ թվում Թուրքիայի նախագահի որդու` Բիլյալ Էրդողանի նկատմամբ քրեական գործ հարուցելու համար «բավարար հիմքեր չկան»: Հոկտեմբերին դադարեցվեց ևս 53 կասկածյալների հետապնդումը:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան