Զուրաբ Աբաշիձե. Աբխազական երկաթուղու վերագործարկման հարցը չի քննարկվում
Աբխազիայի տարածքով Ռուսաստանի հետ երկաթուղային հաղորդակցության վերագործարկման շուրջ առարկայական քննարկում չի եղել: Այս մասին հայտնել է Վրաստանի վարչապետի ՌԴ հետ հարաբերությունների կարգավորման գծով հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն: Փոխանցում է «Ռիա-Նովոստի» գործակալությունը:
«Երկաթուղու վերագործարկման հարցի հետ կապված որևէ տեղ առարկայական քննարկում տեղի չի ունեցել: Այդ իսկ պատճառով էլ այս հարցի հետ կապված որևէ մեկնաբանություն անելը շատ դժվար է: Մեր դիրքորոշմամբ` այն ռուս-վրացական երկաթուղի է, և, եթե խոսք է գնում այն վերագործարկելու մասին, ապա նախ պետք է քննարկել բոլոր քաղաքական հարցերը, քանզի դա միայն հաղորդակցության վերականգնման հարց չէ: Առաջին հերթին պետք է լուծել քաղաքական հարցերը և հստակեցնել այն քաղաքական համատեքստը, որի շրջանակներում էլ հնարավոր կլինի վերագործարկման նախագծի իրականացումը»,- նշել է Աբաշիձեն:
Աբաշիձեն անդրադարձել է նաև հարևան երկների հետ Վրաստանի հարաբերություններին: Այս առումով վերջինս հիանալի է որակել հայ-վրացական հարաբերությունները: Ըստ Աբաշիձեի, Վրաստանն այս պահին խնդիրներ ունի միայն Ռուսաստանի հետ, բայց այդ խնդրահարույց վիճակը նույնպես «ինչ-որ կերպ պետք է փոխել»:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին