Բրիտանիայում արհեստական սերմնավորման ժամանակ կարելի է օգտագործել երեք մարդու գեն
Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատը քվեարկության 280 կողմ, 48 դեմ արդյունքներով ընդունել է մի օրենք, որը թույլ է տալիս արհեստական սերմնավորման ժամանակ օգտագործել երեք մարդու գեներ: «Դեյլի Մեյլ»-ը նշում է, որ այս առումով Մեծ Բրիտանիան դարձավ աշխարհում առաջին երկիրը:
Պարբերականը մանրամասնում է, որ նոր ընդունված օրենքը թույլ է տալիս օգտագործել ծնողների և կին դոնորի գեները: Դա մորը թույլ է տալիս լույս աշխարհ բերել առողջ բալիկ, եթե նրա մոտ նույնիսկ առկա է գենետիկական մուտացիա: Պարբերականը նշում է, որ այս առաջարկը գիտնականները ներկայացրել էին դեռ 2010-ին:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա