
Միայն աշխատանքը կարող է ցույց տալ այդ կառույցի արդյունավետությունը. Դավիթ Հարությունյանը` հակակոռուպցիոն հանձնաժողովի մասին
«Ես կարծում եմ, որ միայն աշխատանքի արդյունքը ցույց կտա` կգործի՞ այն արդյունավետ, թե՞ ոչ»,- այս մասին այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը` պատասխանելով հարցին, թե ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները կարծիք են հայտնել, որ Հովիկ Աբրահամյանի և Գագիկ Խաչատրյանի գլխավորությամբ ստեղծված հակակոռուպցիոն հանձնաժողովը չի կարող արդար գործել և որպես այդ հանձնաժողովի անդամ՝ կիսո՞ւմ է այդ տեսակետը:
Դիտարկմանը, թե հասարակական-քաղաքական շրջանակներում կարծիք կա, որ Հովիկ Աբրահամյանն ու Գագիկ Խաչատրյանն են թիվ մեկ կոռուպցիոներները, նրանք կարո՞ղ են իրենք իրենց դեմ պայքարել, Դ. Հարությունյանը կրկնեց այն միտքը, թե միայն աշխատանքը կարող է ցույց տալ այդ կառույցի արդյունավետությունը:
Լրագրողների պնդմանը, թե «աջ ձեռքը կարո՞ղ է ձախ ձեռքը կտրել», Դ.Հարությունյանը պատասխանեց. «Դա կոռեկտ հարց չէ»: