ԻԻՀ ԱԳ փոխնախարար. Իրան-Հայաստան հարաբերությունների խորացմանը խոչընդոտող որևէ հանգամանք չկա
«Իրանի ԱԳ փոխնախարարը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանի դեսպանի հետ»,-այդ մասին հաղորդում է իրանական «ԻՌՆԱ» լրատվական գործակալությունը:
Համաձայն հաղորդագրության՝ ԻԻՀ ԱԳ փոխնախարար Մորթեզա Սարմադին Իրանում Հայաստանի դեսպան Գրիգոր Առաքելյանի հետ ունեցած հրաժեշտի հանդիպման ընթացքում, անդրադառնալով հայ-իրանական հարաբերությունների հեռանկարին, նշել է, որ Իրան-Հայաստան հարաբերությունների ընդլայնմանն ու խորացմանը խոչընդոտող որևէ հանգամանք չկա:
Նշենք, որ ավարտվում է ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Գրիգոր Առաքելյանի պաշտոնավարումը: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի փետրվարի 17-ի հրամանագրով Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան է նշանակվել Արտաշես Թումանյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան