Իրանի զինված ուժերը Պարսից ծոցում և Հորմոզի նեղուցում լայնածավալ զորավարժություններ են անցկացնում
«Իրանի զինված ուժերը Պարսից ծոցում և Հորմոզի նեղուցում լայնածավալ զորավարժություններ են անցկացնում»,-այդ մասին հաղորդում է իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալությունը:
Համաձայն հաղորդագրության՝ Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ռազմածովային ուժերի մասնակցությամբ այսօրվանից Պարսից ծոցում և Հորմոզի նեղուցում մեկնարկում է «Մեծն մարգարե» անվամբ 9-րդ լայնածավալ զորավարժությունը:
Իրանական «ԻՍՆԱ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ ԻՀՊԿ հրամանատար, բրիգադի գեներալ Մոհամմադ Ալի Ջաաֆարին հայտարարել է, որ զորավարժությունների անցկացման նպատակն այն է, որ թշնամիները սթափվեն և հանկարծ չփորձեն սպառնալ Իրանի Իսլամական Հանրապետության անվտանգությանը: