Գյումրեցի պատգամավոր Մարտուն Գրիգորյանը ևս կլքի ԲՀԿ-ն. «Ժամանակ»
Շուտով ԲՀԿ-ից դուրս գալու մասին հայտարարությամբ հանդես կգա նաև ԱԺ գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի հանձնաժողովի նախագահ Մարտուն Գրիգորյանը: Վերջինս ԲՀԿ-ականներին հայտնել է, որ այդ մասին կհայտարարի մարտի 10-ին հրավիրված ԲՀԿ համագումարում: Այս մասին գրել է «Ժամանակ»-ը:
«Մարտուն Գրիգորյանը իր մտադրությունը բացատրել է վերջին մի քանի օրերին տեղի ունեցած իրադարձություններով, որոնց արդյունքում, ըստ Գրիգորյանի, ԲՀԿ-ն լրիվ հեղինակազրկվել է, հատկապես Գյումրիում: Նա նաև հայտարարել է, որ մտադիր է 2016թ. մասնակցել Գյումրիի քաղաքապետի ընտրություններին, և քանի որ գործող քաղաքապետ Սամվել Բալասանյանը ԲՀԿ-ական է, կարծում է, որ երկու ԲՀԿ-անների մրցակցությունն այնքան էլ նպատակահարմար չէ»,-հավելել է թերթը:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին