Ռուսական կողմը դեռևս փետրվարի 9-ին էր ստացել Կոստանյանի ուղարկած նամակը. «Ժողովուրդ»
ՀՀ գլխավոր դատախազությունը երեկ տարածած հաղորդագրությամբ փաստացի ապացուցել է «Ժողովուրդ» օրաթերթի երեկվա համարում հրապարակված այն տեղեկությունը, որ Գևորգ Կոստանյանի` ՌԴ գործընկերոջը հասցեագրված միջնորդությունը դեռևս փետրվարի 9-ին տեղ է հասել, պարզապես ռուսական կողմը դեռևս չի կողմնորոշվում, թե ինչպես պատասխանի այդ գրությանը:
«Ըստ հաղորդագրության՝ ՌԴ դատախազությունը տեղեկացրել է հայկական կողմին, որ իրենք ստացել են Գևորգ Կոստանյանի միջնորդությունը, և այն գտնվում է քննարկման փուլում: Ի դեպ, դատախազությունը հաստատել է նաև մեր այն տեղեկությունը, որ Գևորգ Կոստանյանը չի ցանկանում հրապարակել իր միջնորդությունը, և տեքստը ամեն կերպ գաղտնի է պահվում»,-հավելել է «Ժողովուրդ»-ը:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին