Բարաք Օբաման վետո է դրել Կանադայից դեպի Մեքսիկական ծոցի նավթամուղի կառուցման օրինագծի վրա
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման վետո է դրել Կանադայից դեպի Մեքսիկական ծոցի` Տեխաս նահանգում գտնվող ափամերձ գոտի նավթամուղի կառուցման վերաբերյալ օրինագծի վրա: «Տասս» լրատվական գործակալության փոխանցմամբ` նման հայտարարությամբ հանդես է եկել Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջոշ Էրնեստը:
«Keystone XL» անունը ստացած նավթամուղի կառուցման վերաբերյալ օրինագիծը ավելի վաղ արժանացել էր ԱՄՆ Կոնգրեսի և Ներկայացուցիչների պալատի հավանությանը:
Օրինագծի ընդունման կողմնակիցները, այնուամենայնիվ, չեն կարողացել երկրի օրենսդիր մարմինների երկու պալատներում ստանալ ձայների երկու երրորդը, ինչը հնարավորություն կտար շրջանցել նախագահի վետոն:
Իր հերթին Սպիտակ տան ղեկավարը հայտարարել էր, որ իր համար անընդունելի է այն իրողությունը, որ օրինագիծը նախատեսում է նախագիծի մեկնարկ նախքան փորձաքննության ավարտը: Նախագիծը կրում է միջազգային բնույթ և դրա հեքննությամբ զբաղվում է պետքարտուղարությունը:
Օբամայի կարծիքով` ստեղծված պայմաններում նախևառաջ պետք է պարզվի, համապատասխանո՞ւմ է արդյոք նախագիծը բնապահպանական պահանջներին և ԱՄՆ ազգային շահերին: