Օռնելլա Մուտին դատապարտվել է ազատազրկման
Իտալացի դերասանուհի Ֆրանչեսկա Ռոմանա Ռիվելին, ով հայտնի է որպես Օռնելլա Մուտի, դատապարտվել է ութ ամսվա ազատազրկման և 600 եվրո գումար տուգանքի: Այդ մասին գրել է Messagero Veneto ինտերնետային կայքը, փոխանցում է gazeta.ru-ն:
Հայտնի դերասանուհուն մեղադրում են մեքենայություններ կատարելու համար. 2010 թվականին նա թատրոն չի եկել և չի խաղացել ներկայացման մեջ, որտեղ գլխավոր դերն իրենն էր: Տուգանք վճարելուց խուսափելու համար, դերասանուհին թատրոնի ղեկավարությանը բժշկական կեղծ տեղեկանք է ներկայացրել իր հիվանդ լինելու մասին: Սակայն հետագայում պարզվել է, որ դերասանուհին ամենևին էլ հիվանդ չի եղել, այլ եղել է Ռուսաստանում և ՌԴ նախագահ Պուտինի հետ ներկա է գտնվել բարեգործական ընթրիքի: Նշվում է, որ այդ ժամանակ Պուտինը ՌԴ վարչապետն էր:
Ըստ աղբյուրի, ազատազրկման և նշված տուգանքի փոխարեն Մուտիին թույլ են տվել թատրոնին փոխհատուցել 30 հազար եվրո:
Նշենք, որ այժմ Մուտին 59 տարեկան է: