Հայկական կողմը ռուսական կողմի հետ բանակցություններ է վարում, որպեսզի գազի գինը չփոխվի. Ռոբերտ Նազարյան
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանն այսօր Ազգային ժողովում հայտարարել է, թե այս պահին անորոշ է` Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագինը կբարձրանա, թե ոչ:
Նրա խոսքերով` էլեկտրաէներգիայի և գազի սակագներն իրար հետ ուղիղ կապի մեջ են:
«Հայկական կողմը ռուսական կողմի հետ բանակցություններ է վարում, որպեսզի գազի գինը չփոխվի, որը կարող է պայմանավորված լինել դոլար-դրամ տատանումներով»,- նշել է Ռ.Նազարյանը և հավելել, որ չի կարող ասել` ինչ ընթացք ունեն այդ բանակցությունները, միայն կարող է փաստել, որ նման բանակցություններ ընթանում են:
Ըստ նրա` բանակցություններից հետո էլեկտրաէնեգիա արտադրող ընկերությունները կկարողանան գնահատել և հանձնաժողով ներկայացնել համապատասխան հայտեր, կամ չներկայացնել: