Թուրքիան, ի պատասխան Starbucks-ի, մեծ դրոշներ է կախել ընկերության սրճարաններից
Ադանայի քաղաքապետ Հուսեյն Սոզլույի հրահանգով ոստիկանությունը թուրքական մեծ դրոշներ է կախել Starbucks սրճարաններից: Պատճառն այն է, որ Starbuks-ը իր պաստառների վրայից հանել է թուրքական դրոշները և ներողություն խնդրել հայերից: Այս մասին հայտնում է adanamedya.com կայքը:
Թուրքիայի դրոշները կախվել են Starbucks-ի 5 սրճարաններում:
Նշենք, որ անցած շաբաթ Starbucks-ը իր գովազդային պաստառների վրա պատկերել էր հայկական տարազով պարուհիների` թուրքական դրոշի ներքո: Այն առաջացրել է սրճարանի այցելու հայերի դժգոհությունը, ովքեր սոցցանցերում ընկերության դեմ արշավ էին սկսել` պահանջելով վերացնելով սխալը: Ի վերջո Starbuks-ը ընդունել է իր սխալը և ներողություն խնդրել: