Տրայան Հրիսթեա. Եվրամիությունը Հայաստանի հետ հեռանկարային հարաբերություններ է նախանշում
Այս տարին կարևոր է Եվրամիություն-Հայաստան հարաբերությունների տեսանկյունից, քանի որ հստակեցվելու են ԵՄ-ՀՀ համագործակցության շրջանակներն ու հնարավոր ապագան: «ԵՄ-Հայաստան համագործակցության հեռանկարները ներկայիս քաղաքական համատեքստում» թեմայով միջազգային կոնֆերանսի ժամանակ ասաց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեան:
Նա նշեց, որ Եվրամիությունն ու Հայաստանն աշխատում են հարաբերությունների նոր իրավական շրջանակի շուրջ, որը բխում է Վիլնյուսում Արևելյան գործընկերության գագաթաժողովի համատեղ հայտարարությունից:
Տրայան Հրիսթեան նշեց, որ Եվրամիության նպատակն է խթանել քաղաքացիական հասարակության մասնակցությունը ԵՄ-ՀՀ երկկողմ հարաբերությունների հետագա ձևավորմանը: Ըստ նրա, այս համաժողովը պլատֆորմ է, որը կնպաստի տեսակետների փոխանակմանը քաղաքացիական հասարակություն և հասարակության այլ հատվածների միջև:
«Եվրամիությունը Հայաստանի հետ հեռանկարային հարաբերություններ է նախանշում: Կողմերն ունեն քաղաքական կամք»,- ասաց Տ. Հրիսթեան: