Բաղդադ-Երևան-Էրբիլ առաջին չվերթը կկայանա այսօր
Այսօր կկայանա առաջին չվերթը Բաղդադ-Երևան-Էրբիլ (Իրաքյան Քրդստանի մայրաքաղաք) ուղղությամբ, որը կիրականացնի «Իրաքյան ավիաուղիներ» ավիաընկերությունը:
Քաղացիական ավիացիայի գլխավոր վարչության մամուլի ծառայությունից հայտնում են, որ կանոնավոր չվերթը կիրականացվի շաբաթական երկու անգամ շաբաթվա չորրորդ և յոթերորդ օրերին CRJ900 և Boeing 737 ինքնաթիռներով:
Առաջին չվերթով Հայաստանի Հանրապետություն կժամանեն Իրաքի կառավարության անդամներ և շուրջ 50 տուրիստական գործակալությունների ղեկավարներ:
«Իրաքյան ավիաուղիներ» ընկերությունը պատկանում է Իրաքի կառավարությանը: Հայաստանի Հանրապետությունում ավիաընկերության ներկայացուցիչն է «Ավիա-Սերվիս» ընկերությունը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան