Աշոտյանը հանձնարարել է բացառել կանանց տոների հետ կապված դրամահավաքությունը դպրոցներում
Կրթության, գիտության նախարար Արմեն Աշոտյանը հանձնարարել է բացառել կանանց տոների հետ կապված դրամահավաքությունը դպրոցներում:
«Այսօր դիմել եմ ՀՀ մարզպետներին և Երևանի քաղաքապետին, որպեսզի հանձնարարեն իրենց ենթակայության ուսումնական հաստատությունների տնօրեններին` Մարտի 8-ի և Ապրիլի 7-ի տոնական միջոցառումները կազմակերպելիս ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները` դրամահավաքության դրսևորումները բացառելու համար:
ՀՀ ԿԳՆ ենթակայության տակ գտնվող դպրոցների տնօրենները արդեն ստացել են նման հանձնարարական», գրել է նախարարը իր ֆեյսբուքյան էջում:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում