Կաղնուտի գյուղապետն անակնկալի է եկել, իմանալով՝ մրցակիցը եղբայրն է
Սյունիքի մարզի Կաղնուտ գյուղում համայնքապետի պաշտոնի համար պայքարում են երկու եղբայր՝ գործող գյուղապետ, ՀՀԿ-ական Արթուր Արշավիրի Հովհաննիսյանն ու անկուսակցական Արմեն Արշավիրի Հովհաննիսյանը: Երկուսն էլ ինքնաառաջադրված են:
Panorama.am-ի հետ զրույցում գյուղապետն ասաց, որ եղբոր առաջադրման մտադրության մասին նախապես չի իմացել, այդ մասին տեղեկացել է առաջադրումից հետո, անակնկալի է եկել: Նախնական հնարավոր պայմանավորվածության մասին հարցին պատասխանում է՝ «չէ, չէ, չէ, ըտենց բան չկա»:
«Չգիտեմ, ինքն էլ է ուզում գյուղապետ դառնալ, այստեղ էլ չի ապրում, քաղաքում է՝ Ղափանում: Անակնկալ էր, բա ինչ էր, չէի սպասում»,-ասաց Արթուր Հովհաննիսյանը:
Գյուղապետն ասում է, որ եղբոր հետ նորմալ հարաբերություններ ունեն, շփում կա, սակայն առաջադրման մասին կողքից է լսել: Գյուղապետ եղբորը նաև տեղեկացրել են, որ իր մրցակից եղբայրը պատրաստվում է Ռուսաստան գնալ ու չի բացառվում ինքնաբացարկ հայտնի:
Եթե եղբայրը ինքնաբացարկի դիմում էլ չներկայացնի, ապա 2001-ից գյուղը ղեկավարող համայնքապետի խոսքով, ինքն է հաղթանակ տոնելու:
Նախորդող հրապարակումներ՝
Լորում Լորիկները շատ են. Վստահեցնում է գյուղապետը
Համայնքապետի թեկնածու բոլոր կանայք ինքնաբացարկ են հայտնել
ՏԻՄ ընտրություններ. Մեկնարկում է քարոզարշավը
ՏԻՄ ընտրություններ. Թեկնածուները կամ ՀՀԿ-ական են, կամ անկուսակցական
ՏԻՄ ընտրություններ. Գործող գյուղապետերը ցանկանում են վերընտրվել
ՏԻՄ ընտրություններ. Գեղարքունիքում և Արարատում էլ կին թեկնածուներ չկան
ՏԻՄ ընտրություններ. Արագածոտնում թեկնածուների մեծ մասն անկուսակցական են
ՏԻՄ ընտրություններ. Արմավիր քաղաքում 4 ՀՀԿ-ական է առաջադրված
Մարտի 15-ին 33 համայնքում կանցկացվեն ՏԻՄ ընտրություններ. ԿԸՀ
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները