Համայնքապետի թեկնածու բոլոր կանայք ինքնաբացարկ են հայտնել
Մարտի 15-ին համայնքապետի ընտրություններում կանայք փաստորեն չեն մասնակցի: Թեկնածու երկու կանայք էլ ինքնաբացարկ են հայտնել:
Սյունիքի Լոր գյուղում ինքնաառաջադրված անկուսակցական Զոյա Գրիգորյանը ինքնաբացարկ է հայտնել: Գյուղապետ Դավիթ Առուստամյանը Panorama.am-ի հետ զրույցում նշեց, թե կին թեկնածուի հետ նախապես պայմանավորվածություն չի եղել, ինքնաբացարկի պատճառների մասին տեղյակ չէ:
Կոտայքի մարզի Աղավնաձոր գյուղում նախապես երեք թեկնածու էր առաջադրվել, գործող ՀՀԿ-ական գյուղապետ Մխիթար Դանիելյանը, նրա տեղակալ, ՀՀԿ-ական Աննա Բադալյանն ու անկուսակցական Ռոմեր Ալեքսանյանը: Գյուղապետի տեղակալ կինը հրաժարվել է գյուղապետի դեմ հետագա պայքարից: Այստեղ առանց մեկնաբանության էլ ամեն ինչ կարծես թե պարզ է:
Ինչ վերաբերում է ավագանու անդամի ընտրություններին, ապա 5 համայնքում ընդհանուր առմամբ առաջադրված է տասը կին: Նրանք հիմնականում ավագանու գործող անդամներ են:
Նշենք, որ մարտի 15-ին տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրություններ են նշանակված Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի, Վայոց ձորի և Տավուշի մարզերի թվով 33 համայնքներում: Նշված համայնքներից 25-ում տեղի են ունենալու միայն համայնքի ղեկավարի ընտրություններ, 6 համայնքում` ավագանու անդամի ընտրություններ, իսկ երկու համայնքներում էլ` միաժամանակ համայնքի ղեկավարի և ավագանու անդամի ընտրություններ:
Նախընտրական քարոզարշավը մեկնարկել է երեկ:
Նախորդող հրապարակումներ՝
ՏԻՄ ընտրություններ. Մեկնարկում է քարոզարշավը
ՏԻՄ ընտրություններ. Թեկնածուները կամ ՀՀԿ-ական են, կամ անկուսակցական
ՏԻՄ ընտրություններ. Գործող գյուղապետերը ցանկանում են վերընտրվել
ՏԻՄ ընտրություններ. Գեղարքունիքում և Արարատում էլ կին թեկնածուներ չկան
ՏԻՄ ընտրություններ. Արագածոտնում թեկնածուների մեծ մասն անկուսակցական են
ՏԻՄ ընտրություններ. Արմավիր քաղաքում 4 ՀՀԿ-ական է առաջադրված
Մարտի 15-ին 33 համայնքում կանցկացվեն ՏԻՄ ընտրություններ. ԿԸՀ
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները