Կարեն Գրիգորյանն ու Ռոբերտ Հովհաննիսյանն առաջատարների շարքում են
Երուսաղեմում ընթացող Եվրոպայի շախմատի անհատական առաջնությունում երեկ կայացել են 2-րդ տուրի հանդիպումները: Կարեն Գրիգորյանն ու Ռոբերտ Հովհաննիսյանը հերթական հաղթանակներն են տոնել և առավելագույն արդյունքով՝ 2 միավորով ընթանում են առաջատարների խմբում: Այս մասին տեղեկանում ենք Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքից:
2-րդ տուր
Մաքսիմ Մատլակով-Սամվել Տեր-Սահակյան ½-½
Գաբրիել Սարգսյան-Անդրեյ Ժիգալկո ½-½
Կարեն Գրիգորյան-Մերտ Իլմազյերլի 1:0
Ռոբերտ Հովհաննիսյան-Վահապ Սանալ 1:0
Ջորջ Ֆերրերա- Հրանտ Մելքումյան ½-½
Արման Միքայելյան- Յուրի Կուզուբով ½-½
Ալեքսեյ Սլավին-Վլադիմիր Հակոբյան 0:1
Զավեն Անդրիասյան-Ալեքսանդր Զլատին 1:0
Տոմեր Ֆեյնման- Վլադիմիր Պողոսյան 0:1
Մասնակիցների դասավորությունը
1. Դանիել Վոկատուրո 2
2. Միշել Գոդենա 2
3. Օգուլսան Կանմազալպ 2
4. Դավիթ Նավարա 2
5. Պավել Էլյանով 2
22. Կարեն Գրիգորյան 2
24. Ռոբերտ Հովհաննիսյան 2
29. Սամվել Տեր-Սահակյան 1.5
57. Գաբրիել Սարգսյան 1.5
79. Հրանտ Մելքումյան 1.5
82. Վլադիմիր Հակոբյան 1.5
90. Զավեն Անդրիասյան 1.5
108. Արման Միքայելյան 1
151. Վլադիմիր Պողոսյան 1
Ընդամենը՝ 250 մասնակից
3-րդ տուր. 26.02.15
Անդրեյ Վոլոկիտին (Ուկրաինա)-Կարեն Գրիգորյան (Հայաստան)
Եվգենի Նայեր (Ռուսաստան)-Ռոբերտ Հովհաննիսյան (Հայաստան)
Հրանտ Մելքումյան (Հայաստան)-Հաննես Ստեֆանսոն (Իսլանդիա)
Սամվել Տեր-Սահակյան (Հայաստան)-Գաբրիել Սարգսյան (Հայաստան)
Վլադիմիր Հակոբյան (Հայաստան)-Գրիգորի Օպարին (Ռուսաստան)
Վիլկա Սիպիլա (Ֆինլանդիա)-Զավեն Անդրիասյան (Հայաստան)
Վլադիմիր Պողոսյան (Հայաստան)-Ռաիլ Մախմուտով (Ռուսաստան)
Սերգեյ Բլաու (Իսրայել)-Արման Միքայելյան (Հայաստան)