Ֆեյսբուքը մեղադրվում է ԵՄ` անձնական տվյալների պաշտպանության նորմերի խախտման մեջ
Տեղեկատվության պաշտպանության բելգիական գործակալության պատվերով հրապարակվել է «Սոցիալական մեդիայից մինչև գովազդային ցանց» անունով զեկույցը, որում վերլուծության է ենթարկվել Ֆեյսբուք սոցիալական ցանցում օգտատերերի անձնական տվյալների ոլորտում վերջերս արված փոփոխությունները։
«ՌԲԿ» գործակալության հաղորդմամբ, փետրվարի 23 -ին հրապարակված զեկույցի արդյունքներն օգտագործվելու են 2015 թ-ի հունվարին Անձնական տվյալների պաշտպանության բելգիական կոմիտեի նախաձեռնած հետաքննության մեջ։ Եթե հանձնաժողովը համարի, որ տեղի են ունեցել օրենսդրության խախտումներ, ապա նյութեր կուղարկվեն դատախազություն համապատասխան գործ հարուցելու համար։
Հրապարակված զեկույցում, մասնավորապես, դիտարկվում են 2015 թ-ի հունվարի 1-ից Ֆեյսբուք սոցիալական ցանցում գրանցված օգատերերի անձնական տվյալների օգտագործման թարմացված քաղաքականությունը:
Հանձնաժողովի ներկայացուցիչն հայտարարել է, թե հիմնական մտահոգության առիթ են հանդիսանում բրաուզերների ծրագրային հավելումները, գովազդն ու լուսանկարների փոխակնակումը Ֆեյսբուքին պատկանող «WhatsApp» և «Instagram» ծրագրերի միջոցով։
Փաստաթղթում նշվում է, թե ֆեյսբուք ընկերությունն անձնական տվյալներն օգտագործում է «հսկայական գովազդային ցանց ստեղծելու համար, որը տվյալներ է հավաքում ոչ միայն Ֆեյսբուքից, այլև դրանից դուրս»։ Հետազոտողները նշել են, թե ընկերությունը մեծացրել է օգտատերերի վարքագիծը հետևելու կարողությունը, գլխավորապես «հավանում եմ» (like) կոճակի, ինչպես նաև բջջային հեռախոսների միջոցով նրանց տեղայնացման միջոցով։ Այժմ Ֆեսյբուքն ինֆորմացիա է հավաքում նաև վերոնշյալ «plugin»-երի միջոցով` անկախ օգտատերերի սոցիալական ցանցից օգտվելու հաճախականությունից։
Արդյունքում, ինչպես հետազոտողներն են պնդում, ցանկացած տեղեկատվություն, որը ավելանում է Ֆեյսբուքում, կարող է օգտագործվել գովազդային նպատակով։
«Ցանկցած հավանում եմ կոճակ կարող է բերել նրան, որ օգտատերը կարող է հիշատակվել գովազդային հիմունքներով հրապարակված նյութերում կամ սոցիալական գովազդում»։
Այսպիսով, գործնականում գովազդային նյութերում ընդգրվելուց հրաժարվելու միակ տարբերակը մնում է ամբողջովին հրաժարվել ցանցում այս կամ այն հրապարակմանը հավանություն տալուց։ Զեկույցի հեղինակները նաև ուշադրություն են հրավիրում այն հանգամանքի վրա, որ սոցիալական ցանցը անձնական կարգավորումների բաժնում հստակ ձևակերպումների չի տրամադրում հավաքագրվող և օգտագործվող տեղեկատվության վերաբերյալ, ինչն օգտատերերին սեփական տվյաները վերահսկելու թյուր պատկերացումներ է տալիս։
Գործակալությունը, վկայակոչելով WSJ պարբերականը, նշում է, թե մի քանի եվրոապական երկրներ ֆեյսբուք ընկերության հետ ներկայումս բանակցություններ են վարում այն մասին, որ անձնական կարգավորումների ֆունկցիան և օգտագործման համաձայնությունը չի համապատասխանում տեղեկատվության պաշտպանության եվրոպական ստանդարտներին։
Բրյուսլեում հույս են հայտնել մինչ 2015 թ-ը կարգավորել ԵՄ անձական տվյաների պաշտպանության օրենսդրությունը։ Գործող օրենքներն ընդունվել են դեռ 1995 թ-ին , մինչդեռ ֆեսյբուք սոցիալակն ցանցը ստեղծվել է 2004 թ-ի փետրվարին։
Նախորդիվ`
Ի՞նչ է ենթադրում Ֆեյսբուքի անձնական տվյալների օգտագործման նոր քաղաքականությունը
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան