«Ասեք, որ ես եմ հրաժարվել, չեք պարտադրել ինձ». Վարչապետ
«Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի խորհրդի նախագահի պաշտոնն այսուհետ կլինի ընտրովի, և խորհրդի տասնմեկ անդամներն իրենք կընտրեն խորհրդի նախագահին: Այս մասին որոշումը կայացվեց գործադիրի այսօրվա նիստում:
Ինչպես նիստում նշեց ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը, ի պաշտոնե խորհրդի նախագահը ՀՀ վարչապետն է, սակայն հաշվի առնելով անհրաժեշտությունը, որ այդ մարմինը գործի իրապես անկախ գործադիրի իշխանությունից, ինչը նաև կբարձրացնի նրա վարկանիշը, առաջարկվում է որոշակի փոփոխություններ կայացնել հոգաբարձուների խորհրդի կազմում:
«Նախ` հանվում է այդ դրույթը, որ ի պաշտոնե վարչապետն էր խորհրդի նախագահը, ինչպես նաև հնարավորություն է ընձեռվում հոգաբարձուների խորհրդին ինքնուրույն ընտրել իր նախագահին», - ասաց Դ.Հարությունյանը:
Հովիկ Աբրահամյանն էլ արձագանքեց. «Բայց ասեք, որ ես եմ է հրաժարվել, չեք պարտադրել ինձ»:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները