Ստամբուլի թանգարանը մերժել է ադրբեջանցիներին հակահայկական միջոցառման անցկացման հարցում
Ստամբուլի Ժամանակակից արվեստի թանգարանը վերջին պահին մերժել է ադրբեջանական «Եվրոպա-Ադրբեջան ընկերությանը»` 1992 թվականի Աղդամյան դեպքերի տարելիցին նվիրված միջոցառման անցկացման հարցում: Այս մասին հաղորդում է ադրբեջանական «Հաքքին.ազ» տեղեկատվական պորտալը:
Համաձայն նյութի` այդ թանգարանում պետք է որ կայանար «Անծայրածիր միջանցք» ու այդ իրադարձություններին նվիրված գրքի շնորհանդեսը: Թանգարանի ղեկավարությունը վերջին պահին մերժել է ադրբեջանցիների հայցը` պատճառաբանելով, թե սույն ֆիլմը հակահայկական բնույթ է կրում:
Հիշեցնենք, որ 1992 թվականի փետրվարի 26-ին Արցախյան պատերազմի ընթացքում Աղդամ քաղաքի մատույցներում չբացահայտված պայմաններում մահացել է 200-300 հոգի` ըստ Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպության տվյալների, որոնց Ադրբեջանի իշխանությունները մտածված կերպով պահում էին մարտական գործողությունների կիզակետում: Խոջալուն հանդիսանում էր այն 5 կրակակետերից մեկը, որտեղից ինտենսիվ կրակ էր բացվում շրջափակված Ստեփանակերտի ուղղությամբ: Խոջալուի բնակչությունն ամիսներ շարունակ բռնի կերպով պահվում էր բնակավայրում և մտածված չէր տարհանվում Ադրբեջանի իշխանությունների կողմից` հետագայում նրանց որպես «կենդանի վահան» օգտագործելու նպատակով:
Խոջալուի բնակիչները, որոնք լքել էին բնակավայրը ԼՂՀ Ինքնապաշտպանական ուժերի տրամադրած մարդասիրական միջանցքով, անարգել անցել են ավելի քան 10 կմ` հասնելով ադրբեջանական ուժերի կողմից վերահսկվող Աղդամ քաղաք: Ավելի ուշ ադրբեջանական զորքերի տեղակայման վայրից ոչ հեռու հայտնաբերվել են բնակավայրի մահացած բնակիչների դիերը: Զոհերի ստույգ թիվը դեռևս անհայտ է, քանի որ պաշտոնական Բաքուն հրապարակում է միմյանց հակասող թվեր: Ադրբեջանի խորհրդարանի` այս բնակիչների ողբերգական մահվան հետաքննությամբ զբաղվող հանձնաժողովը ցրվել է Հեյդար Ալիևի հրամանով, իսկ հետաքննական նյութերը գաղտնիացված են:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում