Շինանյութերի բնագավառում 50 մլրդ դրամի արտահանում իրականացնելու շուրջ համաձայնություն է ձեռք բերվել. «168 Ժամ»
«168 Ժամ»-ի տեղեկություններով՝ ՀՀ իշխանությունները պայմանավորվածություն են ձեռք բերել ռուսաստանցի մի խոշոր գործարարի հետ՝ շինանյութերի բնագավառում ուժերը համախմբելու և 50 մլրդ դրամի արտահանում իրականացնելու շուրջ:
«Հայաստանում ցեմենտ արտահանող երկու գործարաններն էլ՝ թե Հրազդան ցեմենտի գործարանը, թե Արարատցեմենտը այսօր մեծամասամբ պարապուրդի են մատնված՝ պահանջարկ չլինելու պատճառով: Եվ ահա, ռուսաստանցի գործարարը ստանձնել է երկու գործարանների պայմանագրային կառավարումն ու դրանց արտադրանքի արտահանումը՝ ապահովելով կառավարության առաջադրած պահանջները»,-գրել է թերթը: