Զ. Պետրոսյան. Առաջիկա օրերի եղանակային պայմանները վտանգավոր չեն գյուղատնտեսության համար
Առաջիկա օրերի եղանակային պայմանները վտանգավոր չեն գյուղատնտեսության համար: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց ՏԿԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության Օդերևութաբանության կենտրոնի պետ Զարուհի Պետրոսյանը:
Նա տեղեկացրեց, որ վերջին երեք օրերին Արարատյան դաշտավայրում նվազագույն ջերմաստիճանը եղել է -2-5 աստիճան և դա դրական է գյուղատնտեսության համար:
«Մարտին կանխատեսվում է նորմայից 1-2 աստիճան բարձր ջերմություն: Առաջին տասնօրյակում ակնկալվում են նորմայից մի փոքր ավելի տեղումներ»,-ասաց նա՝ նշելով, որ 2014-ի մարտն ավելի տաք էր, քան ակնկալվում է այս տարի:
Նրա խոսքերով՝ առաջիկա երկու օրում սպասվում է առանց տեղումների եղանակ, իսկ գարունը կսկսվի ամպամած, բայց համեմատաբար բարձր ջերմաստիճանով:
«Օդի ջերմաստիճանը փետրվարի 28-ին կբարձրանա 1-3 աստճանով: Եթե երեկ Արարատյան դաշտում առավելագույն ջերմաստիճանը գրանցվել է 11-12 աստիճան, ապա փետրվարի 28-ին այն կհասնի 14-15 աստիճանի, իսկ մարտի 1-ից այն կսկսի նվազել»,-ավելացրեց ՏԿԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության Օդերևութաբանության կենտրոնի պետ Զարուհի Պետրոսյանը: