«Թուրան». Ադբեջանի նախագահի աշխատակազմի 76-ամյա ղեկավարն արդեն 3 ամիս է, ինչ հանրության առջև չի հայտնվում
Ադբեջանի նախագահի աշխատակազմի 76-ամյա ղեկավար Ռամիզ Մեհտիևն արդեն 3 ամիս է, ինչ հանրության առջև չի հայտնվում: Նա նաև ներկա չի եղել 1992 թվականի Աղդամյան դեպքերի տարելիցին նվիրված միջոցառումներին: Այս մասին հաղորդում է ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալությունը:
Ինչպես նշված է նյութում, ըստ ոչ պաշտոնական տվյալների` Մեհտիևը ծանր հիվանդ է և մեծ դժվարությամբ է տեղաշարժվում, սակայն պաշտոնապես այս լուրերը չեն հաստատվել: Միևնույն ժամանակ, ըստ գործակալության, Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարի իրավասությունները որևէ այլ անձ չի ստանձնել:
Հիշեցնենք` ինչպես ավելի վաղ հաղորդում էր «Թուրանը», Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրամանագիր էր ստորագրել` Ալի Հասանովին նշանակելով նախագահի` հասարակական-քաղաքական հարցերի գծով օգնական: Ըստ ոչ պաշտոնական տվյալների` Ալի Հասանովն աչք է դրել երկրի նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնին, որը շուտով լքելու է Ռամիզ Մեհտիևն իր առողջական խնդիրների պատճառով:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան