«Նեմեսիս գործողությունը»` հայերենով
Երևանում կայացավ «Նեմեսիս գործողությունը» գրքի հայերեն տարբերակի շնորհանդեսը: Գրքի ֆրանսերեն տարբերակը հրատարակվել է Փարիզում 2014 թվականին, «Համազգային» կազմակերպության և «Սիժեստ» հրատարակչության նախաձեռնությամբ: Գրքում ընդգրկված են Հայոց ցեղասպանությունը փաստող ուշագրավ նյութեր, արժեքավոր քարտեզներ, ինչպես նաև Սողոմոն Թեհլերյանի կյանքն ու դատավարությունը:
«Նեմեսիս գործողությունը» գրքի հայերեն թարգմանության տպագրությունն իրականացրել է ՀՀ մշակույթի նախարարությունը և Ֆրանսիայի «Սիժեստ» հրատարակչությունը համատեղ, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակում, «Արեգ» հրատարակչությունում:
«Նեմեսիս գործողությունը» գրքի պատկերապատման սցենարիստներն են Ժան-Բլեզ Ջիանը և Ժան Վարուժանը, պատկերապանումների հեղինակը՝ Պաուլո Կոսսին:
«Սիժեստ» հրատարակչության տնօրեն Ժան Վարուժանի խոսքով, գիրքը ստեղծվել է կոմիքսի՝ պատկերապատման ձևով: Նա ասաց, որ Հայաստանում հրատարակվել են գրքի հայերեն և ռուսերեն տարբերակները՝ 400-ական օրինակով: Ֆրանսիայում արդեն 2000 օրինակ է սպառվել: Նախատեսվում է գիրքը թարգմանել նաև թուրքերեն և գերմաներեն:
Լրահոս
Տեսանյութեր
Հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք, հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել և ինչու