Ամուսինները 67 տարի իրար հետ ապրելուց հետո մահացել են նույն օրը
ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում ամուսինները մահացել են նույն օրը: Նրանք միմյանց հետ ապրել էին 67 տարի: 90-ամյա Ֆլոյդ Հարթվիգն ու 89-ամյա Վայլետ Հարթվիգը մահացել են հինգ ժամվա տարբերությամբ: Փոխանցում է «Լենտա.ռու»-ն:
Նրանց երեխաները պատմել են, երբ ծնողները մահվան շեմին էին, իրենց խնդրել են մահճակալներն իրար մոտ դնել, մահանալիս իրար ձեռք են բռնել:
«Ցանկանում էին միասին հեռանալ: Այսպես էլ պետք է լիներ: Նրանք ստեղծված էին իրար համար»,-ասել է նրանց դուստրը:
Ամուսիններն իրար ճանաչել են մանկուց, նրանց սիրավեպը սկսել է պարահրապարակում, երբ ռազմածովային երիտասարդը արձակուրդին ափ էր եկել: Ամուսնացել են 1947 թվականին, ունեցել երեք երեխա: Հիմնել էին փոքրիկ ֆերմա, որտեղ բամբակ էին աճեցնում ու հնդկահավ պահում: