ՏԻՄ ընտրություններին կհետևի ընդամենը 19 դիտորդ
Մարտի 15-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին դիտորդական առաքելություն են իրականացնելու տեղական երկու հասարակական կազմակերպություններ՝ «Հայք» երիտասարդ ազգային պահպանողականների միավորումը՝ 3 դիտորդ և «Ֆրիտյոֆ Նանսենի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն»-ը՝ 16 դիտորդ:
Հիշեցնենք, որ մարտի 15-ին տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրություններ են նշանակված Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի, Վայոց ձորի և Տավուշի մարզերի թվով 33 համայնքներում: Նշված համայնքներից 25-ում տեղի են ունենալու միայն համայնքի ղեկավարի ընտրություններ, 6 համայնքում` ավագանու անդամի ընտրություններ, իսկ երկու համայնքներում էլ` միաժամանակ համայնքի ղեկավարի և ավագանու անդամի ընտրություններ:
Շատ համայնքներում գործող գյուղապետերը պայքարում միայնակ են մնացել: Նրանց միակ մրցակիցներն ինքնաբացարկ են հայտնել: Նշենք, որ գրանցված թեկնածուները կարող են ինքաբացարկի դիմում ներկայացնել ոչ ուշ քան քվեարկությունից 10 օր առաջ, այսպիսով ինքնաբացարկ հայտնելու վերջին ժամկետը մարտի 5-ի ժամը 18-ն է:
Շատ դեպքերում երկրորդ թեկնածուի առաջադրումը ձևական բնույթ ունի՝ զուտ օրենքի պահանջը բավարարելու նպատակով: Օրինակ, Սյունիքի մարզի Կաղնուտ գյուղում համայնքապետի պաշտոնի համար առաջադրվել են երկու եղբայր, Կոտայքի մարզի Աղավնաձոր գյուղում ՀՀԿ-ական գյուղապետն ու նրա ՀՀԿ-ական տեղակալը:
Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի համաձայն, եթե համայնքի ղեկավարի ընտրության ժամանակ թեկնածուների գրանցման համար սահմանված ժամկետում և կարգով թեկնածու չի գրանցվել, կամ նույն ժամկետում գրանցված թեկնածուների թիվը պակաս է 2-ից, ապա համայնքի ղեկավարի ընտրությունը համարվում է չկայացած:
Նախորդող հրապարակումներ՝
Լորում Լորիկները շատ են. Վստահեցնում է գյուղապետը
Համայնքապետի թեկնածու բոլոր կանայք ինքնաբացարկ են հայտնել
ՏԻՄ ընտրություններ. Մեկնարկում է քարոզարշավը
ՏԻՄ ընտրություններ. Թեկնածուները կամ ՀՀԿ-ական են, կամ անկուսակցական
ՏԻՄ ընտրություններ. Գործող գյուղապետերը ցանկանում են վերընտրվել
ՏԻՄ ընտրություններ. Գեղարքունիքում և Արարատում էլ կին թեկնածուներ չկան
ՏԻՄ ընտրություններ. Արագածոտնում թեկնածուների մեծ մասն անկուսակցական են
ՏԻՄ ընտրություններ. Արմավիր քաղաքում 4 ՀՀԿ-ական է առաջադրված
Մարտի 15-ին 33 համայնքում կանցկացվեն ՏԻՄ ընտրություններ. ԿԸՀ
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները