Վրաստանի ԱԳՆ. Թբիլիսին այս փուլում չի քննարկում աբխազական երկաթուղու վերագործարկման հարցը
Վրաստանի կառավարությունը այս փուլում չի քննարկում Աբխազիայի տարածքով Վրաստանի և Ռուսաստանի միջև երկաթուղային հաղորդակցության վերականգնման հարցը: Նման հայտարարությամբ է հանդես եկել Վրաստանի արտաքին գործերի նախարար Թամարա Բերուչաշվիլին: Փոխանցում է «Նովոստի-Գռուզիա»-ն:
«Դա շատ բարդ հարց է, որը կապված է բազմաթիվ այլ նախադրյալների հետ: Այս փուլում Վարաստանի կառավարությունն այդ հարցը չի քննարկում»,- հայտարարել է արտգործնախարարը:
Նկատենք, որ ավելի վաղ աբխազական երկաթուղու վերագործարկման հարցը վրացական կողմից չքննարկվելու մասին հայտնել էր նաև Վրաստանի վարչապետի ՌԴ հետ հարաբերությունների կարգավորման գծով հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն:
Վեջինս նշել էր, որ երկաթուղու հետ կապված առաջին հերթին պետք է քննարկել բոլոր քաղաքական հարցերը, քանի որ այն միայն հաղորդակցության հետ կապված խնդիր չէ:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին