Մարտի 5-ին կայանալիք ԲՀԿ համագումարը դռնփակ է լինելու. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթն անդրադարձել է մարտի 5-ին կայանալիք ԲՀԿ արտահերթ համագումարին՝ նշելով, որ այն անցնելու է դռնափակ:
«Այդ որոշման պատճառը այն է, որ ԲՀԿ վերնախավը կասկածներ ունի, թե իրավիճակը կարող է վերահսկողությունից դուրս գալ, քանի որ վերջին հայտնի իրադարձություններից հետո կուսակցության ակտիվը շատ նեղված է, և բոլորը փորձելու են Գագիկ Ծառուկյանից պարզաբանում ստանալ: Իսկ թե ինչպես կավարտվի այդ ամենը, դժվար է ասել: Մինչ այս Հայաստանի քաղաքական ուժերից միայն ՀՅԴ-ն սովորություն ուներ իր համագումարները կամ, ինչպես դաշնակցականներն են ասում, ընդհանուր ժողովները դռնփակ անցկացնել»,-գրել է թերթը:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին