Լևոն Զուրաբյանը՝ ՀԱԿ-ԲՀԿ համագործակցության մասին
«Ռեժիմը խուճապի մեջ էր, երբ պետք է լիներ նախապես հայտարարած փետրվարի հանրահավաքը, աննախադեպ քայլեր կատարեց՝ տեռորի, հարձակումների միջոցով կարողացավ ԲՀԿ-ին խաղից դուրս հանել՝ չգիտեմ ժամանակավորապե՞ս, թե ընդմիշտ։ Այս պահին իշխանությունը մի քիչ հանգստացել է: Բայց դա ժամանակավոր հանգիստ է, որովհետև իրավիճակը աղետալի է, ռեժիմը բոլոր չափանիշներով տապալված է և երկիրը տանում է տապալում»,- Ազգային ժողովում ճեպազրույցների ժամանակ ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյո՞ք ռեժիմը դեռևս խուճապի մեջ է, ինչպես սիրում էիք հաճախ հայտարարել:
Պատասխանելով հարցին, թե ՀԱԿ-ի և ԲՀԿ-ի համագործակցությունն ինչպե՞ս կշարունակվի, նա նշեց, որ դա կախված է ԲՀԿ-ից: Ըստ նրա, որոշ հարցերի պատասխան չի տրվում, թե ինչ որակով, ինչ քանակով, ինչ ուժգնությամբ են պայքարելու ռեժիմի դեմ. «Մենք կսպասենք մինչև ԲՀԿ-ն այդ հարցի պատասխանը որոշի և տա»:
«ԲՀԿ-ին պետք է ժամանակ տրվի, մենք պատրաստ ենք համագործակցության ԲՀԿ-ի հետ, եթե ԲՀԿ-ն պահպանում է դիմադրելու, պայքարելու, ռեժիմի ու սահմանադրական բարեփոխումների դեմ պայքարելու ոգին, որը որդեգրել էին վերջին տարիներին կամ ամիսներին: Դիմադրության վերջը կնշանակի երկրի կործանում»,-ասաց նա:
Լ. Զուրաբյանի խոսքով, ՀԱԿ-ը չի միջամտի ԲՀԿ-ի գործերին, ՀԱԿ-ն իր գործն անում է, մենակ, թե դաշնակիցների հետ, իր սկզբունքներից չի հրաժարվի: Նա նաև հայտարարեց, որ մարտի 1-ին հանրահավաքին շատ բան է որոշվելու, կմասնակցի նաև առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, ով լուրջ խոսք ունի հանրությանն ասելու:
Լրահոս
Տեսանյութեր
Պիպոյանը՝ Պապոյանին. Մեզ համար պարենային անվտանգությո՞ւնն ու ազգային անվտանգությո՞ւնն են կարևոր, թե՞ ինքնարժեքը