Պակիստանում երկրաշարժի հետևանքով տուժել է առնվազն 15 մարդ
Այսօր առավոտյան Պակիստանի հյուսիս-արևմուտքում տեղի ունեցսծ երկրաշարժի հետևանքով տուժել է առնվազն 15 մարդ: Այս մասին հաղորդում է «Ռիա նովոստի» լրատվական գործակալությունը` հղում անելով տեղական «DIN News» հեռուստաալիքին:
Աղբյուրի փոխանցմամբ` 5,8 մագնիտուտ ուժգնությամբ ստորգետնյա ցնցումները գրանցվել են երկրի մայրաքաղաք Իսլամաբադից 92 կմ հեռավարության վրա:
Երկրաշարժի օջախը գտնվել է 32 կմ խորության վրա: Տեղեկատվության համաձայն, գրանցվել է առնվազն 3 հզոր ցնցում: Տարերքի հետևանքով քանդվել է առնվազն 20 տուն: Առնվազն 15 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: