«Սա այնքան անիրական է». Ստեֆանի Թոփալյանն արդեն Հայաստանում է
«Ես «Եվրատեսիլ -2015» մրցույթի չորրորդ մասնակիցն եմ: Ինձ համար մեծ պատիվ է լինել այս ամեն մի մասը: Ես երազում էի, որ Հայաստանը և Ճապոնիան կարողանամ ներկայացնել մի բանի միջոցով, որը ես սիրում եմ անել: «Երաժշտությունը» և «իմ արմատներն» այնքան թանկ են ինձ համար: Ես ամեն ինչ կանեմ, որ մեր թիմն ավելի լավ ներկայանա մրցույթում:
Սա այնքան անիրական է: … Ես արդեն Հայաստանում եմ»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է «Եվրատեսիլ-2015» երգի միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացնող «Genealogy» խմբի չորրորդ մասնակիցը` ճապոնահայ երգչուհի Ստեֆանի Թոփալյանը:
Հիշեցնենք, որ նա ներկայացում է Ասիա երկրամասը: Եվրոպա աշխարհամասը ներկայացնելու է ֆրանսահայ ճանաչված երգիչ Եսայի Ալթունյանը, Ամերիկան` Թամար Կապրելյանը, Աֆիկան` եթովպահայ Վահե Թիլբյանը:
«Genealogy» խմբի հինգերորդ մասնակցի անունը հայտնի կդառնա մարտի 3-ին: Նա կներկայացնի Ավստրալիա աշխարհամասը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք, հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել և ինչու