Մեկ շաբաթում բանկերի կողմից տրամադրվել է 35.1 մլն դոլարի վարկ. ԿԲ
Փետրվարի 23-27-ն նկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 90,640,660 դոլար 477.85 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 88,341,423 ԱՄՆ դոլար 479.68 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ կենտրոնական բանի հասարակայնության հետ կապերի ծառայությունից, «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գնվել եւ վաճառվել է 7,000,000 ԱՄՆ դոլար 479.44 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում իրականացվել է 3,688,898 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 479.18 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 5,792,863 EUR 540.52 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 16,071,645 EUR 544.8 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում իրականացվել է 90000 EUR առք եւ վաճառք 545.3 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 692,649,352 ռուբլի 7.62 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 178,509,848 ՌԴ ռուբլի 7.84 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում գործարք չի իրականացվել::
Փետրվարի 16-22-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 34.9 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 35.1 մլն ԱՄՆ դոլար: