«Սումգայիթյան ոճրագործությունը շատ լավ պատրաստված էր պետական մարմինների կողմից» (տեսանյութ)
1988 թվականի Սումգայիթյան ոճրագործությունը Արցախի ժողովրդի ազատ ինքնորոշման արտահայտման դեմ ուղղված առաջին ոճրագործությունն է, սակայն իրականում այն Ադրբեջանի կողմից իրականացված տասնամյակների ընթացքում էթնիկ զտումների քաղաքականության արդյունքն է և դրսևորումը: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց պատմաբան Գևորգ Մելքոնյանը:
Սումգայիթյան ոճրագործությունից քաղած դասերից պատմաբանը մի քանիսն առանձնացրեց. «Այս ոճրագործությունը ցույց տվեց, որ չդիմադրելու դեպքում՝ Արցախին սպասում է Նախիջևանի ահաթափման ճակատագիրը: Ցույց տվեց նաև, որ Ադրբեջան պետության մեջ ազգային փոքրամասնությունները որքան էլ ունենան բարձր կարգավիճակ, նրանք տասնամյակների ընթացքում ենթարկվում են էթնիկ զտումների»:
Նրա խոսքերով, Սումգայիթյան ոճրագործությունը ցույց տվեց, որ Ադրբեջանը պատրաստ չէ ընդունել ժողովուրդների ազատ ինքնորոշման իրավունքը:
Բանախոսի ներկայացրած դեպքերը՝ տեսանյութում:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան